Քանի տուն էլ կորցնեմ, Արցախը չեմ կորցնելու․ Լյոկա
Մյասնիկյանի հրապարակում հանուն Արցախի
ապաշրջափակման, քաղաքացիները ցույցի են դուրս եկել։ Երեք տասնամյակ անց Հայաստանի հրապարակներից
նորից հնչում է «Միացում» կոչը։ Արցախցի երգիչ Լյոկան, որն արդեն երրորդ անգամ է տուն
կորցնում, ելույթ ունեցավ ու հայտնեց որոշակի մանրամասներ, Արցախում տիրող իրավիճակից․
«Ես պատրաստ եմ էլի կորցնել։ Քանի տուն էլ կորցնեմ, Արցախը չեմ կորցնելու։ Արցախը մեր
բոլորիս սուրբ հայրենիքն է։ Ընկերներս հայտնեցին, որ մեկ օրվա մեջ երեք դեպք է գրանցվել,
երբ մարդիկ հերթերում ու պարզապես փողոցում ուշագնաց են եղել ուժասպառ լինելու ու թերսնման
պատճառով։ Ու այս դեպքերը դեռ շատանալու են»։ Ցույցի մասնակիցները՝ «Բացել կյանքի ճանապարհը»
վանկարկումներով քայլերթ են իրականացնում Ազատության հրապարակ։ Հաջորդ հավաքը կլինի
երկուշաբթի, առավոտյան ժամը 08․30-ին։