06 Նոյ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մուրացան»-ում 15-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Մուրացան»-ում 15-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Մուրացան» հիվանդանոցում 15-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ABC Media–ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել տվյալ հիվանդանոցի Դիմածնոտային բաժանմունքում։ Նշվում է, որ երեխայի մոտ բերանի հատվածի խնդիր է եղել, ցավից չի կարողացել բացել այն: Ընդհանուր անզգայացման ժամանակ ինտուբացիան ճիշտ չի արվել, ինչի պատճառով աղջիկը խեղդվել է ու արձանագրվել է սրտի կանգ։

«Համացանցում նշվում է, որ աղջիկը մահացել է վիրահատության ժամանակ, բայց քրեական վարույթով նման տվյալ չկա։ «Մուրացան» ԲԿ-ում անչափահասի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը։

 

Ռազմագերիներ