
Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի․ Արամ Վեհափառ
Հայաստանի վերանկախացումից ի վեր՝ Հայաստանը դիմագրավող տագնապների և բևեռացումների նկատմամբ՝ ներքին, թե արտաքին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել են հստակ և հետևողական․ նման հայտարարություն է արել Արամ Առաջինը։
«Հետևաբար, Անթիլիասը Երևանից հնչող թելադրանքների կարիքը չունի։ Անթիլիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը՝ մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի և հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով և իդեալներով»,- ասված է Արամ Վեհափառի՝ Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի էջում տարածած հայտարարության մեջ։


