
Եկավ, աշխատեց, պետք է գնա․ Մեդվեդևը՝ աշխատանքային միգրանտների մասին
Ռուսաստանում գտնվող ամեն ոք պետք է հետևի աշխատանքային պայմանագրերի կետերին։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա պարզաբանել է, որ աշխատանքային միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը՝ պայմանագրի ժամկետը լրանալուն պես․ տեղեկացնում է «RTVi»-ին։
«Այս լուծումը, կարծում եմ, կմեղմի հասարակության լարվածությունն ու կօգնի կանխել բախումները։ Անվերահսկելի ներգաղթը մեր երկիր, որ ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների օգտին է, անթույլատրելի է»,- ընդգծել է նա։


