Քննարկեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգներն ու պատերազմի ռիսկերը. Ադամ Շիֆ
Ամերիկյան կոնգրեսմեն Ադամ Շիֆը հայ երիտասարդների հետ քննարկել
է Արցախում առկա ծայրաստիճան ճգնաժամի խնդիրները։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում
գրել է կոնգրեսականը։
«Խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների
և Կոնգրեսին ու վարչակազմին պատերազմի ռիսկերի մասին իրազեկելու համար նրանց կատարած
աշխատանքի կարևորության մասին։ Հպարտ եմ, որ ճանաչում եմ այս երիտասարդ ապագա առաջնորդներին»,-
գրել է նա։