
Սահիբա Գաֆարովան խոսել է Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան խոսել է Ժնևում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօրվա խորհրդարանական նիստում Գաֆարովան հայտարարել է, որ հանդիպումը երրորդն էր Միջխորհրդարանական միության շրջանակում։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքի կարևորությունը», – ասել է Գաֆարովան։
Հոկտեմբերի 21-ին Ժնևում հանդիպել էին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։


