
Քիմ Քարդաշյանի մոտ գլխուղեղի անևրիզմ է ախտորոշվել
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը «The Kardashians» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ հայտնել է, որ գլխուղեղի անևրիզմ (գլխուղեղի արյունատար անոթի արտափքում) ունի․ գրում է Reuters գործակալությունը։
Նոր եթերաշրջանի «Feels Like the Old Days» վերնագրով առաջին էպիզոդի թիզերում 45-ամյա Քարդաշյանը ենթարկվում է գլխուղեղի պատկերագրական հետազոտության։
«Կարծես փոքր անևրիզմ լինի», – ասում է Քարդաշյանն այն պահին, երբ էկրանի վրա ցուցադրվում են գլխուղեղի սկանավորման խոշորացված կադրերը։
Գլխուղեղի անևրիզմն առաջանում է, երբ արյան անոթի թույլ հատվածը ճնշման տակ դուրս է ցցվում՝ նմանվելով բշտիկի։ Չնայած անևրիզմների մեծ մասը փոքր են և անմիջական վտանգ չեն ներկայացնում, դրանց պատռվածքը կարող է ուղեղում արյունահոսություն առաջացնել, ինչը, իր հերթին, առաջացնում է բժշկական արտակարգ իրավիճակ։
Քարդաշյանի ներկայիս վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Նրա գործակալը և փաստաբանը չի արձագանքել այս առնչությամբ Reuters-ի հարցումներին:


