28 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտարարագիր լրացնելը պարզեցնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հայտարարագիր լրացնելը պարզեցնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

60 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ․ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծը, որով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը։

Ըստ նախագծի՝ հայտարարագրերը կլրացնի ՊԵԿ-ը, քաղաքացիներն երկար ժամանակ կունենան՝ ՊԵԿ համակարգում ստուգելու փաստաթղթի ամբողջականությունն ու ճշտությունը։ Հարկ եղած դեպքում՝ կարող են անել նաեւ փոփոխություններ։

Սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։

Ռազմագերիներ