25 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեռնատարների վարորդների խնդիրը կլուծվի՞․ ի՞նչ է քննարկել Մհեր Գրիգորյանը ռուս գործընկերների հետ

Բեռնատարների վարորդների խնդիրը կլուծվի՞․ ի՞նչ է քննարկել Մհեր Գրիգորյանը ռուս գործընկերների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր. տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։

«Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է,  որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գտնվելու ժամեկտի փոփոխությունից դժգոհ բեռնատարների վարորդներն օրերս փակել էին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակատերի ճանապարհները։ Կառավարությունը նրանց հորդորել էր բացել ճանապարհները՝ խոստանալով, որ հարցը կբարձրացնի ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ։

 

Ռազմագերիներ