
Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել ընդդեմ Չինաստանի գործի դնել տնտեսական ամենակոշտ գործիքը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության երկրներին առաջարկել է ընդդեմ Չինաստանի կիրառել դաշինքի տնտեսական պատժամիջոցների ամեակոշտ գործիքը․ գրում է «Bloomberg»-ը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Չինաստանի գործողությունները տնտեսական հարկադրանք են, որոնց անհապաղ պետք է արժանի պատասխան տալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպական միության առաջնորդներին քննարկել այսպես կոչված «հակա-հարկադրականի դեմ գործիքի» կիրառման հնարավորությունը, եթե ձախողվի Չինաստանի հետ համաձայնության գալ հազվագյուտ մետաղների և այլ կարևոր նյութերի արտահանման սահմանափակումների հարցի շուրջ։


