13 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներկա իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում․ ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչը՝ Լաչինի միջանցքի մասին

Ներկա իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում․ ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցիչը՝ Լաչինի միջանցքի մասին

ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ Ռասա Աստրաուսկայտեն թվիթերյան
իր միկրոբլոգում Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին գրառում է արել։

«ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ
ապահովել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը` համաձայն
Արդարադատության միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի
անսահմանափակ մատակարարումը: Ներկայիս իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում»,-գրել
է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026