Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը
Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին
միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար
ռիսկերը․
այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի
24-ի որոշմամբ արձանագրել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում
է Հաագայի դատարանի իրավասությունը իր վարած բոլոր գործերի առնչությամբ: Մենք կարծում
ենք, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ,
գործնականում էական վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Ռուսաստան,
այս դեպքում ես, դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։
Նրա խոսքով՝ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի
և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։