26 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեռու մնացեք կեղծ մարգարեներից ու բարեպաշտներից․ Շարմազանով

Հեռու մնացեք կեղծ մարգարեներից ու բարեպաշտներից․ Շարմազանով

Վեհափառ Հայրապետը օծյալ է. Facebook-ի իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Վեհափառը, անկախ իր անձից, մարմնավորումն է մեր առաքելական եկեղեցու։

Եկեղեցու յուրաքանչյուր զավակ, սատարելով Վեհափառին, կսատարի Հայ Եկեղեցուն։

Չպետք է տրվել նիկոլական սադրանքներին: Անհրաժեշտ է հաստատակամորեն մնալ Մայր Աթոռի կողքին։ Հովհաննավանքը հակաթոռ դարձնելու փորձերը դատապարտելի են։ Մի՛ դարձեք նիկոլիզմի համար գործիք ու կյանքում մեկ անգամ հստակ «ոչ» ասեք Հայ ազգի ու եկեղեցու դեմ պառակտման քարոզիչներին։

Մի՛ վախեցեք ոչնչից. ո՛չ շանտաժից, ո՛չ կալանավորվելուց, ո՛չ էլ պաշտոնազրկվելուց։

Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ ցանկացած ոտնձգություն ուղիղ մարտահրավեր է հայ ազգի անցյալին, ներկային ու ապագային։ Հեռու մնացեք կեղծ մարգարեներից ու բարեպաշտներից։ Նրանք բաժանում են Հայ եկեղեցին։ Իսկ բաժանումը չարից է»,- նշում է հանրապետականը։

 

Ռազմագերիներ