
Պատգամավոր, մարզպետ, համայնքապետ․ ՔՊ-ականներից ովքե՞ր են Հովհաննավանքում
Հովհաննավանքում այսօր արտասովոր անցուդարձ է։ Պատմության մեջ, գուցե առաջին անգամ, այստեղ պատարագ է մատուցում կարգալույծ քահանան։ Ստեփան Ասատրյանը խորան է բարձրացել որպես Տեր Արամ (մինչև վերջերս դա նրա օծյալ անունն էր) և պատարագում է նաև Նիկոլ Փաշինյանի համար։
Փաշինյանից մի ոտք շուտ Հովհաննավանք են եկել տարապաշտոն ՔՊ-ականներ՝ Հայաստանի տարբեր վայրերից։ Այստեղ է, օրինակ, Տավուշի մարզպետը՝ Հայկ Ղալումյանը․ նա Փաշինյանի քավորն է։ Տավուշից եկել է նաև Դավիթ Սարգսյանը՝ Դիլիջանի համայնքապետը, որ կենսագրության «սեռ»-ը տողում նշել էր «արու»։ Մարզպետներից Արագածատոնինը ևս տարածքում է՝ Սերգեյ Մովսիսյանը։ Ասում է՝ եկել է աջակցելու Տեր Արամին։ «Հաղթելո՛ւ ենք» ասող Արծրուն Հովհաննիսյանն էլ է աճապարողների շարքում․ 2023-ից Վազգեն Սարգսյանի ակադեմիայում պաշտոնի անցած Հովհաննիսյանը պատարագի է գնացել զինվորական ճշտապահությամբ՝ բոլորից վաղ։
Պատգամավորներից եկեղեցում է սեպտեմբերին «սեկտեմբեր» ասող ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը։
Հ․Գ․ Հենց այսօր ու հենց Հովհաննավանքում պատարագի մասնակցելու հոգևոր պահանջմունք ունեցող ՔՊ-ականների ցանկը շարունակելի է։


