
Ոստիկանությունը որևէ մեկին չի արգելում եկեղեցի մտնել․ ոստիկանապետ
Ոստիկանությունը որևէ մեկին չի արգելում մտնել եկեղեցի, ապահովում ենք հասարակական կարգ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը։
Ոստիկանապետը չմեկնաբանեց լուրերը, որ Արագածոտնի թեմի հոգևորականների տների մոտ իրավապահներն ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Արամ Ղազարյանը սակայն չբացառեց, որ ոստիկանները եկեղեցականներից կարող էին ինչ-ինչ ճշտումներ անել, քանի որ նրանց կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Քննչական կոմիտե ներկայանալու հրավեր էր ուղարկվել։
«Պատարագի օր է, խնդրում եմ, բոլորդ հաղորդակցվեք Աստծո հետ»,- լրագրողներին հոգևոր հորդոր տալով՝ զրույցն ամփոփեց Ղազարյանը։


