Որևէ հակաիրավական արարք չեմ կատարել․ Նարեկ Մալյան
Դեռևս ԱԱԾ-ում
հայտարարել եմ, որ այս գործն ամբողջությամբ քաղաքական է, քաղաքական հետապնդում է
իմ անձի նկատմամբ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից, որը Հայաստանում
իշխանությունը զավթեց 2018թ․ ադրբեջանա-թուրքական հեղափոխության միջոցով։ Այս
մասին դատական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ
Մալյանը։
«Իմ խոսքերից չեմ
հրաժարվում։ Սակայն որևէ հակաիրավական արարք չեմ կատարել։ Դա հասկանալու համար
անհրաժեշտ է դիտել առնվազն այդ օրվա բոլոր լայվերը»,- ասել է Մալյանը։
Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ, ասել, որ
իշխանությունները խոստացել են Արցախի անվտանգությունն ապահովել, բայց չեն արել, իսկ
ՔՊ-ին համեմատել է երիտթուրքերի հետ: