Արցախից Հայաստան եկող հիվանդներին Բերձորի անցակետում զննում են ադրբեջանցի բժիշկները․ ԱՀ պետնախարար
«Կարմիր Խաչին Ադրբեջանը թույլ է տալիս կատարել հիվանդների տեղափոխություն,
ընթացքում նաև դեղորայքի մատակարարում է թույլատրել»,-այս մասին հայտարարել է Արցախի
Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
Պետնախարարի խոսքով՝ այս ամենը միշտ երկար գործընթաց է եղել։
«Ամեն անգամ նորանոր խոչընդոտներ էին ստեղծում կամ տարբեր տեղեկություններ
պահանջում Կարմիր Խաչից, և գործընթացը տևում էր մինչև մեկ շաբաթ։ Ադրբեջանի հնարամտությունը
սահմաններ չունի։ Մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանը անցակետում իրենց բժիշկներին
ներգրավեց և պայման դրեց Կարմիր Խաչի առաջ, որ Արցախից Հայաստան մեկնող հիվանդները
պետք է լրացուցիչ բուզննության անցնեն անցակետում։ Ընդ որում անհրաժեշտության պարագայում
զննությունը կարող է զուգորդվել մեր քաղաքացիների մերկացմամբ»-ասել է Ներսիսյանը։