
Տիեզերական մասշտաբի ամոթ է, խայտառակություն․ Մարջան Ավետիսյան
«Տիեզերական մասշտաբի ամոթ է, խայտառակություն»․ ABC Media-ի զրույցում ասաց դերասանուհի Մարջան Ավետիսյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքի «պատարագին»։
«Ի՞նչ քայլեր պետք է անել․․․ Քայլերը պետք է անել եկեղեցու հետ համատեղ։ Մի անգամ տեսել ենք եկեղեցու դեմ հարձակումը, հետևանքը պարզ էին բոլորիս։ Իշխանությունն ինչ ուզում է, կարող անել, բայց պետությունն անջատել եկեղեցուց չի կարող։ Կարող եմ ենթադրել, որ կատարվողն ուղիղ կապ ունի աղանդավորության և Ադրբեջանից եկող հրահանգների հետ»,- մեկնաբանեց դերասանուհին։


