26 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենքի պաշտպանիչ ցանցն ընկել է կայանված մեքենաների վրա

Շենքի պաշտպանիչ ցանցն ընկել է կայանված մեքենաների վրա

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է:

Նախնական տեղեկություններով՝ բարեբախտբար տուժածներ չկան:

Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ին պատկանող, կայանված «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Վերջիններիս սեփականատերերը հրաժարվել են ծառայությունից:

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, որպեսզի ցանցը հեռացնեն նշված վայրից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ռազմագերիներ