
Լուվրի աղմկոտ կողոպուտի կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
Փարիզի հռչակավոր Լուվր թանգարանից գողություն կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են երկու մարդու։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien լրատվամիջոցը։
Աղբյուրը գրում է, որ կասկածյալներից մեկը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, երբ պատրաստվում էր օդանավ նստել և լքել Ֆրասնիան։ Երկրորդ կասկածյալը կրկին երեկ է ձերբակալվել՝ Փարիզի մոտակայքում։
Հիշեցնենք, որ աղմկոտ կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին։ Գողերը տարել էին Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի իրեր՝ թանկարժեք վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։


