
«Զվարթնոց»-ի մոտ մեքենա է այրվել․կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 12։32-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 12։57-ին: Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։
Ականատեսների պատմածով՝ հրդեհն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի հարյուր մետրից։


