
Yerevan Fashion Week-ը` ֆոտոշարքով
Երևանը կրկին վերածվել էր նորաձևության մայրաքաղաքի։ Տեղի ունեցավ Yerevan Fashion Week 2025-ը, որն իր շուրջ է համախմբել հայ և արտասահմանցի դիզայներների, մոդելների, ստեղծագործ մասնագետների ու նորաձևության սիրահարների։ Շաբաթը հագեցած էր. ցուցադրություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ։
Այս տարի ծրագրում ընդգրկված էր ավելի քան 20 ցուցադրություն և շուրջ 60 բրենդ, ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ դիզայներների մասնակցությամբ։
