26 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովհանավանքում ծեսը պղծեցին երբևէ պատարագի չմասնակցած պաշտոնյաները․ Զաքարյան

Հովհանավանքում ծեսը պղծեցին երբևէ պատարագի չմասնակցած պաշտոնյաները․ Զաքարյան

Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով: Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր վանքերում մատուցվում էր կիրակնօրյա պատարագ: Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Միայն Հովհանավանքում էր, որ կեղծվեց սուրբ պատարագը: Կեղծվեց ոմն մեկի կողմից, ով անկախ պատճառներից՝ փաստացի արտաքսվել է ՀԱՍԵ հոգևորականների դասից, և զուրկ է հոգևոր ծիսակատարության իրավունքից:

Կեղծվեց այն պաշտոնյաների կողմից, ովքեր նախապես կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդին, որպեսզի հնարավոր դարձնեն Հովհանավանքում կեղծ պատարագի անցկացումը:

Կեղծվեց այն պաշտոնյաների պատվերով, ովքեր տևական ժամանակ, ջանասիրաբար փորձում են քանդել ՀԱՍԵ դարավոր հիմքերը՝ եկեղեցու դեմ հանելով կարգալույծ եղած, ինչպես նաև անձնական պատճառներով եկեղեցուց վրեժխնդիր լինող նախկին ու ներկա հոգևորականներին:

Կեղծվեց, պետբյուջից անվաստակ սնվող և հայրենադավությունն արդարացնող այն պաշտոնյաների կողմից (գործադիր և օրենսդիր) ովքեր երբևէ որևէ պատարագի չէին մասնակցել, բայց այսօր, հուդայի դեմքով հայտնվել էին Հովանավանքում՝ Աստծո առջև հերթական մեղքը գործելու և Նիկոլին քծնելու համար:

Ա Տիմոթեոսին 4:1-2 « Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին»:

Կեղծիքը, դավադիր վարքը, ազգային իղձերի ուրացումն ու մարտնչող տգիտությունն արդեն յոթ տարի հոշոտում է պետականության հենասյուները:

Առկա թերացումներն ու բացթողումները շտկելու փոխարեն, գործող կառավարիչներն ուղղակի հոշոտում են այն ամենը՝ ինչը հանդիսացել է մեր ժողովրդի ազգապահպանության և ինքնության ձևավորման երաշխավորը:

Այսպես շարունակվելու դեպքում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փորձելու են մասնատել՝ այն վերածելով շարքային աղանդավորական կառույցի, պառակտելով ու խռովություն մտցնելով նրա հետևորդների միջև»,- գրել է Զաքարյանը:

 

Ռազմագերիներ