
Բերանս փակեցին ու ստիպողաբար դուրս հանեցին. Հայկ Դորունց
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում քաղաքացի Հայկ Դորունցը վանկարկում էր, որ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագելու։ Միջադեպից հետո ուժով և բերանը փակելով՝ նրան հանեցին վանքի տարածքից։ ABC Media-ի հետ զրույցում պատմում է՝ ի՞նչ է տեղի ունեցել ։
«Գնացել էի հայտնելու իմ տեսակետը։ Լուռ մտա եկեղեցի, առաջացա ու ասացի, որ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցել։ Թույլ չտվեցին շատ խոսել, բերանս փակեցին ու ստիպողաբար դուրս հանեցին»,-ասում է Դորունցը։

