07 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
60 ցուցարար՝ 3 օրում․ Թբիլիսիում ձերբակալությունների ալիքը չի մարում

60 ցուցարար՝ 3 օրում․ Թբիլիսիում ձերբակալությունների ալիքը չի մարում

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով՝ վերջին երեք օրում Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար։

«Նշված անձինք խախտել են հանրահավաքների և ցույցերի անցկացման կանոնները։ Չնայած պարեկային ոստիկանության՝ անօրինական գործողություններից զերծ մնալու կոչերին՝ ցուցարարները փակել են ճանապարհները՝ խոչընդոտելով երթևեկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար այս տարվա հոկտեմբերի 17-ից կիրառվում է նոր պատժաձև՝ վարչական կալանք՝ 15 օրով։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ