26 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Բեյրութի մրցաշարում

Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Բեյրութի մրցաշարում

Հոկտեմբերի 18-25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվել է 12th Beirut International Open Chess Championship շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է  Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայ գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վաստակել է 7 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է դարձել բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը, որը վաստակել է 8 միավոր:

 

Ռազմագերիներ