27 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը ՌԴ-ի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ չնայած պատժամիջոցներին. IW

ԵՄ-ը ՌԴ-ի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ չնայած պատժամիջոցներին. IW

Չնայած գործող պատժամիջոցների՝ Ռուսաստանի արտահանումն անցյալ տարի աճել է 18%-ով՝ հասնելով 330 միլիարդ դոլարի․  նշվել է Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) զեկույցում։

Չինաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ դառնալով ռուսական ապրանքների (հիմնականում նավթի, գազի և ածուխի) խոշորագույն ներմուծողը: Ներմուծումը կազմել է 130 միլիարդ դոլար։ Երկու երկրների միջև ընդհանուր առևտուրը 2024 թվականին կազմել է մոտավորապես 244.8 միլիարդ դոլար։ Ինստիտուտի տվյալներով՝ ռուսական ապրանքների, մասնավորապես՝ նավթի երկրորդ խոշորագույն գնորդը Հնդկաստանն է։

IW-ի տվյալներով՝ Եվրամիությունը մնում է Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ մոտավորապես 67,5 միլիարդ եվրո ընդհանուր շրջանառությամբ։ «Եվրոպայում Ռուսաստանից ներմուծման ծավալները կտրուկ նվազել են, բայց չեն անհետացել։ Գերմանիան 2024 թվականին Մոսկվայից գնել է 9,5 միլիարդ դոլարի ապրանքներ, Ֆրանսիան և Նիդեռլանդները՝ մոտավորապես 6 միլիարդ դոլարի, մինչդեռ Հունգարիան ներմուծումն ավելացրել է 31%-ով՝ պահպանելով Կրեմլի հետ սերտ տնտեսական կապերը»,- նշվել է զեկույցում։

Հրապարակման մեջ նաև ընդգծվել է Ռուսաստանի առևտուրն Իսրայելի հետ, որը 2024 թվականին զգալիորեն աճել է, մասամբ՝ վերջինիս կողմից ռուսական նավթի ներմուծման շնորհիվ։ Զեկույցի համաձայն՝ այնպիսի երկրներն, ինչպիսիք են Հայաստանն, Ուզբեկստանը, Թուրքիան, Եգիպտոսը և Բրազիլիան, նույնպես զգալիորեն ավելացրել են ռուսական ապրանքների ներմուծումը 2022 թվականից ի վեր։

 

Ռազմագերիներ