25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում
ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նեյլ Հոլանդը։

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել
Լաչինի միջանցքի գործունեության շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար
դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Մենք աջակցում ենք Արդարադատության Միջազգային
դատարանի 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով
անարգել տեղաշարժը երկու ուղղություններով»,-ասել է նա։

Դեսպանը նաև նշել է, որ իր երկիրը կողմերին կոչ է անում զերծ մնալ
մարդասիրական օգնության քաղաքականացումից։

«Որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ
կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել
իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական
ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ
և առողջապահություն»,- ասել է Հոլանդը։