27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ մոտ 200 անօդաչու է արձակել․ Մոսկվայի երկնքում ավելի քան 30 անօդաչու սարք է խոցվել

Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ մոտ 200 անօդաչու է արձակել․ Մոսկվայի երկնքում ավելի քան 30 անօդաչու սարք է խոցվել

Հոկտեմբերի 26-ի երեկոյից մինչև 27-ի առավոտը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվա թռչող առնվազն 34 անօդաչու թռչող սարք․ ինչպես հայտնում է meduza.io-ն, այդ մասին  հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հարձակման հետևանքով վնասի կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

ոսկվայի երկու օդանավակայանները՝ «Դոմոդեդովոն» և «Ժուկովսկին», գիշերը ժամանակավորապես փակվել են։ Առավոտյան սահմանափակումները վերացվել են։

Astra տելեգրամյան ալիքը, հղում անելով բաժանորդներին, պնդում է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ Նոր Մոսկվայի Կոմունարկա շրջանի մոտակայքում պայթյուններ են տեղի ունեցել, ինչից հետո անտառածածկ տարածքում ծուխ է տեսանելի եղել։

Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռազմագերիներ