Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը երկարացվել է
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ
ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը երկարացվել է։
Կլաարի մանդատը երկարացվել է ևս մեկ տարով՝
մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։
Տոյվո Կլաարը Հարավային Կովկասում և Վրաստանում
ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի
13-ին։ Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը,
ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի
և, համապատասխանաբար հարևան երկրների միջև։