
2023-ին անշարժ գույք ենք ձեռք բերել Լոնդոնում, 2024-ին՝ Փարիզում, 2025-ին՝ Բրյուսելում․ Արարատ Միրզոյան
Այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Պակիստանի և Սողոմոնյան կղզիների հետ․ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 185 երկրի հետ։
Նախարարի խոսքով՝ այս տարվա կարևորագույն քայլերից մեկը դեսպանություններ հիմնելն է եղել․ Հայաստանը դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Հունգարիայում, որտեղ դեսպանն արդեն աշխատում է, և Օմանում։
Արարատ Միրզոյանը նշեց, որ երկրորդ կարևորագույն քայլն անշարժ գույքի ձեռքբերումն է․ «2023 թվականին մեզ հաջողվեց ձեռք բերել անշարժ գույք Լոնդոնում, 2024 թվականին Փարիզում, իսկ այս հաշվետու տարում Բրյուսելում»:


