21 Նոյ
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրի գողերը փորձել են փախչել այն երկրներ, որոնք Ֆրանսիայի հետ արտահանձնման համաձայնագրեր չունեն․ Daily Mail

Լուվրի գողերը փորձել են փախչել այն երկրներ, որոնք Ֆրանսիայի հետ արտահանձնման համաձայնագրեր չունեն․ Daily Mail

Լուվրի զարդերը գողացած անձինք փորձել են փախչել այն երկրներ, որոնք Ֆրանսիայի հետ արտահանձնման համաձայնագրեր չունեն․ գրում է Daily Mail-ը։

Խոսքն այն երկու տղամարդկանց մասին է, որոնք ձերբակալվել են երեկ՝ Ալժիր և Մալի թռչելիս։ Նրանք մոտ 30 տարեկան են և գտնվում են կալանքի տակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը որոնում է ևս երկու գողի։ Հիշեցնենք, որ 4 գողերը թանգարանի «Ապոլլոն» պատկերասրահից բոլորի աչքի առաջ տարել էին 9 թանկարժեք զարդ՝ ընդհանուր 88 միլիոն եվրո արժողությամբ։ The Telegraph-ը գրել է, որ նրանց այդ հարցում կարող է օգնած լինել Լուվրի անվտանգության աշխատակիցը։

Ռազմագերիներ