18 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարտեզները դադարել են լինել ԱԳ նախարարների բանակցությունների առարկա․ Արարատ Միրզոյան

Քարտեզները դադարել են լինել ԱԳ նախարարների բանակցությունների առարկա․ Արարատ Միրզոյան

«Ասում եք` փոխադարձ ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը:  Բերեք ինձ օրինակ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  քառակուսի կիլոմետրերով ճանաչել է։ Դուք, որպես ԱԳ Նախարար, պնդե՞լ եք, որ կոնկրետ քարտեզ ֆիքսվի»,- պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Արարատ Միրզոյանին` հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Քարտեզներ, այո՛,  քննարկվել են, մենք հրապարակային խոսել ենք այդ մասին։ Եթե կհիշեք, 1975 թվականի քարտեզը քննարկվել է սահմանազատման գործընթացի շրջանակններում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այն պահից սկսած,  երբ  սահամանազատումը սկսեց «իր առանձին կյանքով ապրել» և դա արտահայտվեց կանոնակարգի համաձայնեցմամբ և վավերացմամբ, այդ պահից սկսված՝  քարտեզները դադարել են լինել արտաքին գործերի նախարարների բանակցությունների առարկա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ