27 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում են Բագրատ և Միքայել սրբազանները, նոր պետ ունի․ ո՞վ է նա

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում են Բագրատ և Միքայել սրբազանները, նոր պետ ունի․ ո՞վ է նա

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում են Բագրատ և Միքայել սրբազանները, նոր պետ ունի․ ո՞վ է նա Արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։

Հենց այս քրեակատարողական հիմնարկում են գտնվում Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանն ու գործարար Սամվել Կարապետյանը։ Իսկ ո՞վ է Ռոբերտ Թամարյանը․ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ է, բուհն ավարտել է 2009-ին և մեկնել զինծառայության:

Կարիերան սկսել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում, եղել է հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա դարձել նույն բաժնի առաջատար մասնագետ, հետո՝ գլխավոր մասնագետ։ Հետագայում գլխավոր մասնագետ է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնում։

2023-ին նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, հետո՝ պետի տեղակալ, 2025-ի մայիսից՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։
Ամուսնացած է։

Լրատվամիջոցները գրում են, որ Ռոբերտ Թամարյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է։

 

Ռազմագերիներ