27 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր իրացնող 41-ամյա կնոջը հայտնաբերել են

Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր իրացնող 41-ամյա կնոջը հայտնաբերել են

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով՝ հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Կորյունի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 41-ամյա մի կին, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

41-ամյա կինը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին։

Ռազմագերիներ