
Վանաձորում 22-ամյա տղային դանակահարել են դատարանում
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում: Նա Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


