
Ռուսաստանը Հայաստանում կփորձի իշխանություն վերցնել․ Մոլդովայի նախագահ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վստահ է՝ Ռուսաստանը Հայաստանում կփորձի վերցնել իշխանությունը։ Այդ մասին նա ասել է «Rock FM»-ին տված հարցազրույցում։
Ըստ Մոլդովայի նախագահի՝ պաշտոնական Մոսկվան ուզում է փոխել մարտավարությունը։
«Քանի որ նրանք չկարողացան կանխատեսել իրադարձությունների ընթացքը, այժմ փորձում են վերաձևել ծրագիրը։ Իսկ դա անելու են նորից միջամտելով այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Սանդուն։
Նրա խոսքով՝ Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, և Ռուսաստանը կփորձի ազդել իշխանության ձևավորման վրա։


