28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ր դեպքում ՊԵԿ-ը քաղաքացուն կփոխհատուցի 100.000 դրամ

Ո՞ր դեպքում ՊԵԿ-ը քաղաքացուն կփոխհատուցի 100.000 դրամ

Սոցիալական ծախսը (խոսքը տարեվերջին 100.000 դրամ փոխհատուցելու մասին է-խմբգ․) ենթակա կլինի փոխհատուցման միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը հարկային մարմին ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ, այսպես ասած, «Հայտարարագրի պարզեցման» օրենքն Ազգային ժողովն ընդունել է վերջրես։ Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից։

«Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն լինելու ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները։ Ընդ որում, տվյալ դրույթի մասով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Սահմանվել է նաև, որ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում հարկային մարմինը տվյալներ է ստանալու նաև ֆինանսական կազմակերպություններից։

Միաժամանակ, Կառավարությանը տրվում է իրավասություն՝ սահմանելու այն եկամուտների տեսակները կամ չափերը, որոնք հայտարարագրման ենթակա չեն:

Կոմիտեն տեղեկացնում է, որ օրենքով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր)  չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը հանվում  է։

Այսպիսով, օրենքով պարզեցվել և բարելավել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը՝ այն առավել հասանելի ու արդյունավետ դարձնելով քաղաքացիների համար:

Կոմիտեն ևս մեկ անգան հիշեցնում է, որ 2024 թվականի համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն է,  2025թվականի համար՝ 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ