
Հենրիխ Մխիթարյանը մոտ մեկ ամիս չի խաղա
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է «armsport.am»-ը՝ հղում անելով միլանյան ակումբի պաշտոնական կայքին։
«Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ Մխիթարյանը բաց կթողնի մոտ մեկ ամիս։ Նշվում է, որ Հենրիխը ստիպված կլինի բաց թողնել նոյեմբերի 23-ին կայանալիք «Միլանի» դեմ խաղը, Ա Սերիայի ևս չորս հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի երկու խաղ։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3)՝ փոխարինվելով 32-րդ րոպեին»,- գրում է լրատվականը։


