Գնդակը հայկական կողմում է․ Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցի մասին
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության
ծավալումը զգալիորեն կնպաստեր հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման գործում։
Այս մասին ճեպազրույցի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գնդակը հայկական կողմում է»,- ասել է նա։
Զախարովան ասել է, որ իրենք պարբերաբար մեկնաբանում են Արցախում
ստեղծված իրավիճակն ու ներկայացնում եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն
ուղղված ՌԴ ջանքերը։