25 Դեկ
2024
-1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան պատասխանել է 2025 թվականին ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու մասին Էրդողանի հայտարարությանը

Զախարովան պատասխանել է 2025 թվականին ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու մասին Էրդողանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ մինչև
2025 թվականը  ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից։

Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հայտարարության կողմերից չէ, իսկ ռուս խաղաղապահներն այդ փաստաթղթի հիման վրա են տեղակայվել։

«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի,
այնպես էլ Հայաստանի շահերից, նաև տարածաշրջանի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի։ Այս
առումով մենք նշում ենք թուրք գործընկերների հետ կարևոր փոխգործակցությունը Աղդամի
շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», – ասել է Զախարովան։