28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան վերականգնում է դեսպանատան գործունեությունը Մոսկվայում

Սիրիան վերականգնում է դեսպանատան գործունեությունը Մոսկվայում

Սիրիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին կժամանի Մոսկվա՝ Սիրիայի դեսպանատան լիարժեք գործունեությունը վերականգնելու, այդ թվում՝ հյուպատոսական ծառայությունների մատուցման համար․ հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

«Այսօր Սիրիայի արտաքին գործերի նախարարության տեխնիկական պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան՝ հյուպատոսական և վարչական ծառայությունների վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր մշակելու, կայուն գործունեություն և այնտեղ բնակվող սիրիացի քաղաքացիների համար ամենաբարձր մակարդակի սպասարկում ապահովելու համար»,- ասված է հրապարակման մեջ։

Ռազմագերիներ