28 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասկը գործարկում է Grokipedia-ն՝ Wikipedia-ի այլընտրանքը

Մասկը գործարկում է Grokipedia-ն՝ Wikipedia-ի այլընտրանքը

Միլիարդատեր Իլոն Մասկը երկուշաբթի թողարկել է Grokipedia անունով առցանց հանրագիտարան․ գրում է NBC News-ը։

Մասկի խոսքով՝ Grokipedia-ն հիմնված է արհեստական ​​բանականության վրա և նախագծվել է որպես այլընտրանք Վիքիպեդիային։ Մասկը X-ի գրառման մեջ ասել է, որ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված հանրագիտարանը կլինի քաղաքակրթության համար «գերկարևոր» և անհրաժեշտ քայլ՝ «տիեզերքը հասկանալու» համար։

Նշվում է, որ ի տարբերություն Wikipedia-ի, որտեղ մարդիկ են հոդվածներ գրում և խմբագրում, Grokipedia-ն ամբողջությամբ կազմված է Մասկի xAI ստարտափի չաթբոտ Grok-ի կողմից ստեղծված և «փաստերի ստուգման» ենթարկված հոդվածներից։

Grokipedia-ն թույլ չի տալիս իր օգտատերերին նյութեր խմբագրել, սակայն Մասկն ասել է, որ օգտատերերը «կարող են խնդրել Grok-ին ավելացնել/փոփոխել/ջնջել հոդվածներ, և այն կամ կկատարի տվյալ գործողությունը, կամ չի կատարի և կբացատրի պատճառը»։ X-ի գրառման մեջ Մասկը հավելել է, որ Grok-ի և Grokipedia-ի նպատակը «ճշմարտությունն է, և ոչինչ, բացի ճշմարտությունից»։

«Մենք երբեք կատարյալ չենք լինի, այնուամենայնիվ, մենք կձգտենք այդ նպատակին», – գրել է Մասկը։

 

Ռազմագերիներ