
Եղկելի և դատապարտելի է. Արթուր Հովհաննիսյանը՝ տարածված տեսաձայնագրության մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուրը Հովհաննիսյանը մեկնաբանել է վերջերս համացանցում տարածված և Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության տարածմանը:
«Նման ձևով մարդու անձնական կյանք ներխուժելը եղկելի և դատապարտելի է»,-ասել է Հովհաննիսյանը:
Նա պնդել է, թե չկա եկեղեցի-պետություն հակամարտություն և հակասություն, խնդիր կա Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների և կաթողիկոսի հետ, որոնք խախտել են Աստծուն տված ուխտը և իրենց վարքագծով նսեմացնում են ամեն հնարավոր արժեք. նպատակը հոգևոր իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:


