23 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամո՛թ է սովի մատնել 120 հազար հայերի, բացե՛ք ճանապարհը․ Լարիսա Ալավերդյանը՝ ՄԱԿ-ին

Ամո՛թ է սովի մատնել 120 հազար հայերի, բացե՛ք ճանապարհը․ Լարիսա Ալավերդյանը՝ ՄԱԿ-ին

Երևանում շարունակվում
են բողոքի ակցիաները՝ հաջակցություն՝ Արցախի։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցող ակցիայի
ընթացքում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը միջազգային կառույցին հորդորեց ապահովել
ցամաքային կամ օդային ճանապարհ՝ Արցախին սնունդ հասցնելու համար։

Նա  ընդգծեց՝ միջազգային հանրությունից միայն ճանապարհ են
ուզում, ոչ թե սնունդ:

«Այսօր արցախահայերին սովի է մատնել ոչ միայն
Ադրբեջանը, այլև լուռումունջ միջազգային հանրությունը: Արցախահայությունը բարձր է պահում
համայն հայության պատիվն ու արժանապատվությունը, իրենց զրկանքներով ապացուցում, որ
ամենաբարձրը մարդու արժանապատվությունն է, որն ուզում են նսեմացնել եվրոպական չինովնիկները:
Ամո՛թ է սովի մատնել 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար մանուկների»,-ասաց Ալավերդյանը։

: