28 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքվ խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը․ Հայաստանի Կոմունիստական կուսակցության

Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքվ խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը․ Հայաստանի Կոմունիստական կուսակցության

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից ինքնաբուխ հավաքի մասնակիցների հանդեպ իրականացվող հետապնդումները և ապօրինի գործողությունները․ հայտնում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը։

«Կալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։

Այս քայլը հստակ քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմադիր ձայների լռեցմանը և կուսակցության գործունեությունը խոչընդոտելուն։

Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքվ խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։

Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները՝ «ոստիկանության գործունեությանը խոչընդոտելու» անհիմն մեղադրանքով, մենք գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ։

Սա ոչ թե օրենքի իրականացում է, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ ուղղված ժողովրդի ազատ կամարտահայտման ճնշմանը։

Իշխանությունները պետք է հասկանան՝ վախեցնելով չեն կարող կառավարել ժողովրդին։ Այսօր հետապնդվում են Գյումրու ավագանու անդամներն ու հավաքի մասնակիցները, իսկ վաղը կարող է հետապնդվել յուրաքանչյուր քաղաքացի, ով կհամարձակվի բարձրաձայնել իր կարծիքը։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել օրենքի ուժի աղավաղումն ու վերականգնել արդարությունը։ Օրենքը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե իշխանության պահպանման գործիք դառնա»,-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ