28 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին․ հայտնում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։

«Մենք կարևոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձևավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։

Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը և, որ ամենակարեւորն է, ուժերը համատեղելու և միասնաբար հանդես գալու հրամայականը»,-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ