
Լուկաշենկոն ԱՄՆ դիրքորոշումն ուկրաինական հակամարտության հարցում շոու է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը բեմադրված ներկայացում է․ գրում է РИА Новости-ն։
«Շատ եմ վախենում, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը նույնպես բեմադրված ներկայացում է։ Վերջին տվյալներն ավելի ու ավելի են վկայում դրա մասին», – ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երրորդ միջազգային համաժողովում։
Համաժողովն անցկացվում է Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-29-ը։


