Արցախում վառելիքի սղության պատճառով դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը. Արցախի ՆԳՆ
Արցախի
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության
պատճառով, Ստեփանակերտում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն
են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:
«Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային
միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ կամ ինքնագլորներ: Ճանապարհային ոստիկանությունը
հորդորում է ծնողներին, ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային
միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու
վթարների դեպքերը»,- ասված է հաղորդագրության մեջ։