
Գրոզնիում Պուտինի անվան դատարան կհայտնվի
Ռուսաստանի գերագույն դատարանի լիագումար նիստն ընդունել է որոշում, որով Պետդումային կներկայացվի Գրոզնիում Պուտինի անվան շրջանային դատարան ստեղծելու մասին օրինագիծ․ հայտնում է meduza.io-ն։
Գերագույն դատարանը հայտնել է, որ Պուտինյան շրջանային դատարանի ստեղծումը «նպատակ ունի դատական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և շրջանի բնակիչների համար արդարադատությանը հասանելիությունը բարձրացնելու»։
Օրեր առաջ էլ Գրոզնիում բացվել էր ՌԴ նախագահի անունը կրող թաղամաս։ Բացման արարողությունն իրականացրել էին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Բացումը կատարվել էր Պուտինի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7–ին։


